Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Նոր պայմաններ՝ մարզաբնակ երիտասարդների համար

Նոր պայմաններ՝ մարզաբնակ երիտասարդների համար
14.10.2015 | 10:52

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Արարատի մարզային կենտրոնն այսուհետև մարզի երիտասարդներին կընդունի նորաբաց գրասենյակում։

Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել մարզային կենտրոնի բացումը նոր հասցեում, նոր՝ ավելի բարեկարգ պայմաններում։ Բացման արարողությանը ներկա էին ՀԵՀ-ի, մարզի ղեկավարներ, Արարատի մարզից պատգամավոր ընտրված Կարինե Պողոսյանը, հյուրեր։
Տեղեկացնենք, որ գրասենյակի վերանորոգումն ամբողջովին կատարվել է ՀԵՀ-ի Արարատի մարզային կենտրոնի կամավորների ձեռքով։ Շինանյութը տրամադրվել է ՀԵՀ-ի կողմից, իսկ աշխատանքները կատարել են երիտասարդները։ Այսպիսով երիտասարդները կարողանում են համախմբվել աշխատանքի շուրջ, ստեղծել այն միջավայրը, որտեղ կցանկանան գործել։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը վստահություն հայտնեց, որ նորաբաց ու գեղեցիկ կենտրոնում երիտասարդներն ավելի արդյունավետ կաշխատեն։ Նա ընդգծեց նաև, որ մարզային կենտրոնները մշտապես հիմնադրամի ուշադրության առանցքում են, և իրենք ամեն ինչ անում են, որպեսզի մարզաբնակ երիտասարդների համար ստեղծվեն նույն պայմանները, ինչ ունեն մայրաքաղաքում ապրող նրանց տարեկիցները։
Նշենք, որ ՀԵՀ-ը բոլոր մարզերում ունի կենտրոններ, որոնք յուրօրինակ ռեսուրս գրասենյակներ են՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով, գրադարաններով, որոնցից անվճար օգտվում են մարզային երիտասարդներն ու հասարակական կազմակերպությունները։ Այստեղ կազմակերպվում են բազմաբնույթ ծրագրեր՝ մշակութայինից, մինչև կրթական, բնապահպանական, սոցիալական և այլն։
Գրասենյակի բացումից հետո տեղի ունեցավ հանդիպում ՀԵՀ Արարատի մարզային կենտրոնի կամավորների հետ, որի ընթացքում ՀԵՀ ներկայացուցիչները խոսեցին Երիտասարդական հիմնադրամի առաքելության, ծրագրերի մասի, պատասխանեցին հարցերի, որոնք առնչվում էին կրթության, զբաղվածության և այլ խնդիրների։

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ